19:10  ,  30 ապրիլի, 2015

Պաշտոնական. Գյունդոգանը մերժել է «Բորուսիային»

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը բանակցային փուլից հետո մերժել է Դորտմունդի «Բորուսիայի» առաջարկին՝ երկարաձգել պայմանագիրը, հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2016-ի ամռանը: Մեծ է հավանականությունը, որը «Բորուսիան» ամռանը կվաճառի Գյունդոգանին, որպեսզի ստիպված չլինի հաջորդ տարի անվճար բաց թողնել: Ֆուտբոլիստը եւս ցանկություն ունի Յորգեն Կլոպի հեռանալուց հետո փոխել ակումբը:

Ոչ պաշտոնական տեղեկություններով, Գյունդոգանի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում