16:38  ,  11 հունիսի, 2012

Մադրիդի «Ռեալը» բարձրացրել է Դի Մարիայի աշխատավարձը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է բարձրացնել թիմի հարձակողական կիսապաշտպան Անխել դի Մարիայի աշխատավարձը:

Արգենտինացու աշխատավարձը երկու միլիոն եվրո էր, այժմ նա կստանա տարեկան երեք միլիոն եվրո:

Դի Մարիան դեռ երեք տարվա պայմանագիր ունի Արքայական ակումբի հետ:

Ֆուտբոլիստի աշխատավարձի բարձրացման հարցը ծագել էր դեռ անցած ամառ, գրում է իսպանական մամուլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում