Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը պաշտոնական ֆեյսբուքյան էջում կատարած գրառումով շնորհակալություն է հայտնել «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսին, որը միացել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավին։
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ալվեսը լուսանկարվել է նմանատիպ գրառումով եւ անմոռուկի պաստառով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում