20:00  ,  22 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Սերգեյ Մովսեսյանը նույնպես պարտություն կրեց

Ծաղկաձորում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0,5։3,5 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին։ Վերջինը պարտիան ավարտեցին երրորդ համարները։ Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով 63-րդ քայլում պարտվեց Բու Սիանջիին։

Առաջինը պարտիան ոչ ոքի էր ավարտել Լեւոն Արոնյանը։ Այնուհետեւ պարտություն էին կրել Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը։

Հայաստանի հավաքականն առաջին չորս տուրերում 8 հնարավորից վաստակել է 2 թիմային միավոր։ Նույնքան միավոր ունեն նաեւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը։ Ընթացիկ առաջատարը Կուբան է, որը վաստակել է 7 միավոր։ Կուբացիներին կարող է հասնել Իսրայելը, եթե պարտության մատնի Ուկրաինային։ Չինաստանը 6 միավորով երկրորդ տեղում է։ 

Աշխարհի առաջնություն, չորրորդ տուր

Հայաստան - Չինաստան՝ 0,5։3,5

Լեւոն Արոնյան - Դինգ Լիրեն՝ 0,5։0,5

Գաբրիել Սարգսյան - Յանյի Յու՝ 0։1

Սերգեյ Մովսեսյան - Բու Սիանջի՝ 0։1

Հրանտ Մելքումյան - Յի Վեյ՝ 0։1

Եգիպտոս - Կուբա՝ 1։3

Հնդկաստան - Հունգարիա՝ 2,5։1,5

Ռուսաստան - ԱՄՆ՝ 2։2

Իսրայել - Ուկրաինա՝ 1.5:2.5

Ֆոտո՝ tsaghkadzor2015.fide.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով