20:00 22 ապրիլի, 2015Ծաղկաձորում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0,5։3,5 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին։ Վերջինը պարտիան ավարտեցին երրորդ համարները։ Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով 63-րդ քայլում պարտվեց Բու Սիանջիին։
Առաջինը պարտիան ոչ ոքի էր ավարտել Լեւոն Արոնյանը։ Այնուհետեւ պարտություն էին կրել Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը։
Հայաստանի հավաքականն առաջին չորս տուրերում 8 հնարավորից վաստակել է 2 թիմային միավոր։ Նույնքան միավոր ունեն նաեւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը։ Ընթացիկ առաջատարը Կուբան է, որը վաստակել է 7 միավոր։ Կուբացիներին կարող է հասնել Իսրայելը, եթե պարտության մատնի Ուկրաինային։ Չինաստանը 6 միավորով երկրորդ տեղում է։
Աշխարհի առաջնություն, չորրորդ տուր
Հայաստան - Չինաստան՝ 0,5։3,5
Լեւոն Արոնյան - Դինգ Լիրեն՝ 0,5։0,5
Գաբրիել Սարգսյան - Յանյի Յու՝ 0։1
Սերգեյ Մովսեսյան - Բու Սիանջի՝ 0։1
Հրանտ Մելքումյան - Յի Վեյ՝ 0։1
Եգիպտոս - Կուբա՝ 1։3
Հնդկաստան - Հունգարիա՝ 2,5։1,5
Ռուսաստան - ԱՄՆ՝ 2։2
Իսրայել - Ուկրաինա՝ 1.5:2.5
Ֆոտո՝ tsaghkadzor2015.fide.com
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.