Ծաղկաձորում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0,5։3,5 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին։ Վերջինը պարտիան ավարտեցին երրորդ համարները։ Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով 63-րդ քայլում պարտվեց Բու Սիանջիին։
Առաջինը պարտիան ոչ ոքի էր ավարտել Լեւոն Արոնյանը։ Այնուհետեւ պարտություն էին կրել Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը։
Հայաստանի հավաքականն առաջին չորս տուրերում 8 հնարավորից վաստակել է 2 թիմային միավոր։ Նույնքան միավոր ունեն նաեւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը։ Ընթացիկ առաջատարը Կուբան է, որը վաստակել է 7 միավոր։ Կուբացիներին կարող է հասնել Իսրայելը, եթե պարտության մատնի Ուկրաինային։ Չինաստանը 6 միավորով երկրորդ տեղում է։
Աշխարհի առաջնություն, չորրորդ տուր
Հայաստան - Չինաստան՝ 0,5։3,5
Լեւոն Արոնյան - Դինգ Լիրեն՝ 0,5։0,5
Գաբրիել Սարգսյան - Յանյի Յու՝ 0։1
Սերգեյ Մովսեսյան - Բու Սիանջի՝ 0։1
Հրանտ Մելքումյան - Յի Վեյ՝ 0։1
Եգիպտոս - Կուբա՝ 1։3
Հնդկաստան - Հունգարիա՝ 2,5։1,5
Ռուսաստան - ԱՄՆ՝ 2։2
Իսրայել - Ուկրաինա՝ 1.5:2.5
Ֆոտո՝ tsaghkadzor2015.fide.com
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում