18:12  ,  22 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Հայաստանի քառյակը տանուլ տվեց Չինաստանի թիմին

Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է չինացիների հետ եւ պարտություն է կրում 0,5։2,5 հաշվով։ Շարունակվում է Սերգեյ Մովսեսյանի պարտիան։ Սակայն Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել, իսկ Լեւոն Արոնյանը 19-րդ քայլում արագ ոչ ոքի էր արել Դինգ Լիրենի հետ։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանը պարտվել էր Իսրայելին, երկրորդ տուրում հաղթել էր Ուկրաինային, երրորդ տուրում պարտվել էր Կուբային։

Աշխարհի առաջնություն, չորրորդ տուր

Հայաստան - Չինաստան

Լեւոն Արոնյան - Դինգ Լիրեն՝ 0,5։0,5

Գաբրիել Սարգսյան - Յանյի Յու՝ 0։1

Սերգեյ Մովսեսյան - Բու Սիանջի՝ ընթանում է

Հրանտ Մելքումյան - Յի Վեյ՝ 0։1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով