18:12 22 ապրիլի, 2015Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է չինացիների հետ եւ պարտություն է կրում 0,5։2,5 հաշվով։ Շարունակվում է Սերգեյ Մովսեսյանի պարտիան։ Սակայն Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել, իսկ Լեւոն Արոնյանը 19-րդ քայլում արագ ոչ ոքի էր արել Դինգ Լիրենի հետ։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանը պարտվել էր Իսրայելին, երկրորդ տուրում հաղթել էր Ուկրաինային, երրորդ տուրում պարտվել էր Կուբային։
Աշխարհի առաջնություն, չորրորդ տուր
Հայաստան - Չինաստան
Լեւոն Արոնյան - Դինգ Լիրեն՝ 0,5։0,5
Գաբրիել Սարգսյան - Յանյի Յու՝ 0։1
Սերգեյ Մովսեսյան - Բու Սիանջի՝ ընթանում է
Հրանտ Մելքումյան - Յի Վեյ՝ 0։1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.