16:29  ,  22 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականը հաղթեց լեհերին

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց լեհերի հետ եւ առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։ Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, պարտվեց Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան խաղաց ոչ ոքի։

Հայաստանը թիմային 5 միավորով բարձրացավ ընթացիկ երրորդ տեղ։ Նույնքան միավոր ունեն նաեւ Չինաստանն ու Ուկրաինան։ Առաջատարը Վրաստանն է՝ 7 միավոր։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 6։

Աշխարհի առաջնություն, կանայք

4-րդ տուր

Լեհաստան - Հայաստան՝ 1,5։2,5

Մոնիկա Սոցկո - Էլինա Դանիելյան՝ 1։0

Յոլանտա Զավադսկա - Լիլիթ Մկրտչյան՝ 0։1

Կարինա Շչեպկովսկա-Հորովսկա - Լիլիթ Գալոյան՝ 0։1

Մարտա Բարտել - Մարիա Կուրսովա՝ 0,5։0,5

Ղազախստան - Վրաստան՝ 1։3

Ուկրաինա - ԱՄՆ՝ 3։1

Հնդկաստան - Ռուսաստան՝ 1,5։2,5

Եգիպտոս - Չինաստան՝ 0։4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով