16:29 22 ապրիլի, 2015Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց լեհերի հետ եւ առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։ Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, պարտվեց Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան խաղաց ոչ ոքի։
Հայաստանը թիմային 5 միավորով բարձրացավ ընթացիկ երրորդ տեղ։ Նույնքան միավոր ունեն նաեւ Չինաստանն ու Ուկրաինան։ Առաջատարը Վրաստանն է՝ 7 միավոր։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 6։
Աշխարհի առաջնություն, կանայք
4-րդ տուր
Լեհաստան - Հայաստան՝ 1,5։2,5
Մոնիկա Սոցկո - Էլինա Դանիելյան՝ 1։0
Յոլանտա Զավադսկա - Լիլիթ Մկրտչյան՝ 0։1
Կարինա Շչեպկովսկա-Հորովսկա - Լիլիթ Գալոյան՝ 0։1
Մարտա Բարտել - Մարիա Կուրսովա՝ 0,5։0,5
Ղազախստան - Վրաստան՝ 1։3
Ուկրաինա - ԱՄՆ՝ 3։1
Հնդկաստան - Ռուսաստան՝ 1,5։2,5
Եգիպտոս - Չինաստան՝ 0։4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.