20:19  +04,  20 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Լեւոն Արոնյանը հաղթանակ բերեց Հայաստանի հավաքականին

Լեւոն Արոնյանի հաղթական միավորը Ռուսլան Պոնոմարյովի հետ պարտիայում վճռական եղավ Ուկրաինայի թիմի դեմ պայքարում։ Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով առավելության հասավ ուկրաինացիների նկատմամբ եւ վաստակեց թիմային առաջին 2 միավորը։

Հայաստանն ու Ուկրաինան Հունգարիայի հետ 2-ական միավորով բաժանում են 5-7-րդ տեղերը։ Առաջատարներն են 3-ական միավոր վաստակած Կուբան, Հնդկաստանը, Չինաստանն ու Իսրայելը։ ԱՄՆ-ն ու Եգիպտոսն ունեն 1-ական միավոր, Ռուսաստանը երկու պարտություն է կրել։

Երրորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Կուբան։ Մյուս զույգերում կմրցեն Իսրայելն ու Հնդկաստանը, Ուկրաինան ու Եգիպտոսը, Չինաստանն ու Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ու Հունգարիան։

Աշխարհի առաջնություն, երկրորդ տուր

Հայաստան - Ուկրաինա՝ 2,5։1,5

Լեւոն Արոնյան - Ռուսլան Պոնոմարյով՝ 1։0

Գաբրիել Սարգսյան - Վասիլի Իվանչուկ՝ 0,5։0,5

Սերգեյ Մովսեսյան - Պավել Էլյանով՝ 0,5 – 0,5

Հրանտ Մելքումյան - Ալեքսանդր Մոիսեենկո՝ 0,5։0,5

Հունգարիա - Չինաստան՝ 2։2

Պետեր Լեկո - Դին Լիժեն՝ 0,5։0,5

Ռիչարդ Ռապորտ - Բու Սյանջի՝ 0,5։0,5

Վիկտոր Էրդոս - Յույ Յանյի՝ 0,5։0,5

Չաբա Բալոգ - Վեյ Ի՝ 0,5։0,5

Հնդկաստան - ԱՄՆ՝ 2։2

Պենտալա Հարիկրիշնա – Սամուել Շենկլանդ՝ 0,5։0,5

Կրիշնան Սասիկիրան – Վարուժան Հակոբյան՝ 0,5։0,5

Սետուրաման Սետուրաման – Ալեքսանդր Օնիշչուկ՝ 0,5։0,5

Վիդիտ Գուջարատի – Դանիել Նարոդիցկի՝ 0,5։0,5

Եգիպտոս – Իսրայել՝ 2։2

Բասեմ Ամին – Բորիս Գելֆանդ՝ 0,5։0,5

Մոհամեդ Էլշերիֆ – Իլյա Սմիրին՝ 0,5։0,5

Սամի Շոքեր – Էմիլ Սուտովսկի՝ 1։0

Ադլի Ահմեդ – Մաքսիմ Ռոդշտեյն՝ 0։1

Ռուսաստան – Կուբա՝ 1,5։2,5

Ալքսանդր Գրիշչուկ – Լենյեր Դոմինգես՝ 0։1

Եվգենի Տոմաշեւսկի - Կեսադա Պերես Յունեսկի՝ 0,5։0,5

Սերգեյ Կարյակին – Լազարո Բրուսոն Բատիստա՝ 0,5։0,5

Նիկիտա Վիտյուգով – Յուրի Գոնսալես Վիդալ՝ 0,5։0,5

Ֆոտո՝ tsaghkadzor2015.fide.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ