Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 85 կգ քաշայինների պայքարին մասնակցած Աղասի Աղասյանը ձախողել է երկրորդ վարժությունը՝ չկարողանալով կատարել ոչ մի մոտեցում: Հայաստանի ներկայացուցիչը հրում վարժությունում պատվիրել էր 185 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել: Պոկում վարժությունում Աղասի Աղասյանը բարձրացրել էր 153 կգ՝ ցույց տալով 9-րդ արդյունքը: Առաջին վարժությունում Աղասի Աղասյանը հաջողությամբ կատարել էր միայն առաջին մոտեցումը: Հաջորդ երկու մոտեցումների ժամանակ 157 կգ-ն բարձրացնել չի հաջողվել: Երկամարտի 367 կգ արդյունքով չեմպիոնի տիտղոսը նվաճեց ֆրանսիացի Բենժամին Էնեկինը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը նույն քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր: 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Ապրիլի 18-ին մրցահարթակ դուրս կգան Հռիփսիմե Խուրշուդյանն (+75 կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:21 , 12 հոկտեմբերի
13:39 , 12 հոկտեմբերի 
12:20 , 12 հոկտեմբերի
11:42 , 12 հոկտեմբերի 
10:23 , 12 հոկտեմբերի
09:35 , 12 հոկտեմբերի 
01:01 , 12 հոկտեմբերի 
00:33 , 12 հոկտեմբերի 
23:58 , 11 հոկտեմբերի 
23:11 , 11 հոկտեմբերի