Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 85 կգ քաշայինների պայքարին մասնակցած Աղասի Աղասյանը ձախողել է երկրորդ վարժությունը՝ չկարողանալով կատարել ոչ մի մոտեցում: Հայաստանի ներկայացուցիչը հրում վարժությունում պատվիրել էր 185 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել: Պոկում վարժությունում Աղասի Աղասյանը բարձրացրել էր 153 կգ՝ ցույց տալով 9-րդ արդյունքը: Առաջին վարժությունում Աղասի Աղասյանը հաջողությամբ կատարել էր միայն առաջին մոտեցումը: Հաջորդ երկու մոտեցումների ժամանակ 157 կգ-ն բարձրացնել չի հաջողվել: Երկամարտի 367 կգ արդյունքով չեմպիոնի տիտղոսը նվաճեց ֆրանսիացի Բենժամին Էնեկինը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում Հայաստանի հավաքականն արդեն նվաճել է մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը նույն քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր: 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Ապրիլի 18-ին մրցահարթակ դուրս կգան Հռիփսիմե Խուրշուդյանն (+75 կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի