18:49  ,  15 ապրիլի, 2015

Վարդան Մինասյանի գլխավորած «Տոբոլի» երրորդ պարտությունը

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում Կոստանայի «Տոբոլն» ընդունել է «Ակտոբեին» եւ պարտվել է 0։2 հաշվով։ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարած «Տոբոլը» 71-րդ րոպեից հանդես է եկել տասը ֆուտբոլիստներով։

«Տոբոլը» 8 միավորով 8-րդն է, «Ակտոբեն» ունի 11 միավոր եւ 5-րդ տեղում է։

Վարդան Մինասյանը թիմն ընթացիկ մրցաշրջանում կրել է երեք պարտություն, տարել է երկու հաղթանակ, երկու անգամ էլ խաղացել է ոչ ոքի։ 

Ղազախստանի առաջնություն, 7-րդ տուր

«Տոբոլ» - «Ակտոբե»՝ 0։2

Դանիլո, 41, Խիժնիչենկո, 84

Հեռացում՝ Կուրգուլին («Տոբոլ»), 71, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում