20:07  ,  14 ապրիլի, 2015

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Ուղիղ հեռարձակում

Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 14-ին մրցահարթակ են դուրս եկել 77 կգ քաշային տղամարդիկ։ Հայաստանը ներկայացնում են աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը եւ դոպինգի օգտագործման պատճառով երեք տարվա որակազրկումից հետո մեծ սպորտ վերադարձած Անդրանիկ Կարապետյանը։ Ուղիղ լուսաբանմանը կարող եք հետեւել easywl.com-ում։

Հայաստանն առայժմ նվաճել է մեկ արծաթե մեդալ։ Եվրոպայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը 56 կգ քաշային կարգում երկրորդ տեղը գրավեց երկամարտի 259 կգ (113+146) արդյունքով:

Աղասի Աղասյան (85 կգ)՝ ապրիլի 16-ին, ժամը 20։00-22։00-ին

Սիմոն Մարտիրոսյան (105 կգ)՝ ապրիլի 18-ին, 11։00-13։00

Հռիփսիմե Խուրշուդյան (+75կգ)՝ ապրիլի 18-ին14։00-16։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով