18:12  ,  14 ապրիլի, 2015

Եվրոպայի առաջնություն. Առաքել Միրզոյանը չի մեկնել Թբիլիսի

77 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը Թբիլիսի չի մեկնել եւ հայտավորված չէ Եվրոպայի առաջնությունում։ Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն առաջնությունից առաջ նշել էր, որ 77 կգ քաշայիններ,  աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը, աշխարհի փոխչեմպիոն եւ Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը եւ 2 տարի դոպինգի պատճառով որակազրկված Անդրանիկ Կարապետյանը, ով այս տարի է միայն իրավունք ձեռք բերել մասնակցել Եվրոպայի առաջնությանը կմեկնեն Թբիլիսի, սակայն նրանցից մեկը հանդես կգա 85 կգ քաշային կարգում։

Ապրիլի 14-ին Եվրոպայի առաջնության մրցահարթակ դուրս կգան 77 կգ քաշայինները։ Հայաստանը ուժեղագույնների խմբում կներկայացնեն Տիգրան Մարտիրոսյանը եւ Անդրանիկ Կարապետյանը։

Առաքել Միրզոյանը հայտավորված չէ նաեւ 85 կգ քաշայինների մեկնարկային ցուցակում։ Այս քաշային կարգում Հայաստանը կներկայացնի համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Աղասի Աղասյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով