Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում ալբանացիներից կրած պարտությունից հետո ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 2 աստիճանով եւ զբաղեցնում է 77-րդ տեղը: Առանց գլխավոր մարզիչի մնացած Հայաստանի թիմի միավորների քանակը 437-ից հասել է 449-ի:
Լավագույն եռյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն: Բելգիացիները շրջանցել են Կոլումբիայի հավաքականին՝ բարձրանալով երրորդ տեղ: Առաջատարն աշխարհի չեմպիոն Գերմանիան է, որին հաջորդում է Արգենտինան:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից պորտուգալացիները 7-րդն են, դանիացիները՝ 28-րդը, սերբերը՝ 44-րդը, իսկ ալբանացիները՝ 54-րդը: Լավագույն տասնյակում են նաեւ՝ Բրազիլիան, Հոլանդիան, Ուրուգվայը, Շվեյցարիան եւ Իսպանիան:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ընտրական հաջորդ խաղն անցկացնելու է հունիսի 13-ին՝ Երեւանում ընդունելով պորտուգալացիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի