12:40 9 ապրիլի, 2015Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում ալբանացիներից կրած պարտությունից հետո ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 2 աստիճանով եւ զբաղեցնում է 77-րդ տեղը: Առանց գլխավոր մարզիչի մնացած Հայաստանի թիմի միավորների քանակը 437-ից հասել է 449-ի:
Լավագույն եռյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն: Բելգիացիները շրջանցել են Կոլումբիայի հավաքականին՝ բարձրանալով երրորդ տեղ: Առաջատարն աշխարհի չեմպիոն Գերմանիան է, որին հաջորդում է Արգենտինան:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից պորտուգալացիները 7-րդն են, դանիացիները՝ 28-րդը, սերբերը՝ 44-րդը, իսկ ալբանացիները՝ 54-րդը: Լավագույն տասնյակում են նաեւ՝ Բրազիլիան, Հոլանդիան, Ուրուգվայը, Շվեյցարիան եւ Իսպանիան:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ընտրական հաջորդ խաղն անցկացնելու է հունիսի 13-ին՝ Երեւանում ընդունելով պորտուգալացիներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.