01:51  ,  9 ապրիլի, 2015

Ռոնալդուի եւ Խամես Ռոդրիգեսի գոլերը հաղթանակ բերեցին «Ռեալին»

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալ» հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին» եւ հաղթեց 2:0 հաշվով: Աչքի ընկան Ռոնալդուն ու Խամես Ռոդրիգեսը: Պորտուգալացի հարձակվողը 300-րդ գնդակը խփեց «Ռեալում»: Մադրիդյան թիմի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում Ռոնալդուն երրորդն է: Առաջատարը Ռաուլն է՝ 323 գոլ: Երկրորդ տեղում է Ալֆրեդո Դի Ստեֆանոն է՝ 307:

Արքայական ակումբը 70 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր է զիջում «Բարսելոնային»: «Ռայո Վալյեկանոն» 38 միավորով 9-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Ռեալ»՝ 0:2

Կրիշտիանու Ռոնալդու, 68, Խամես Ռոդրիգես, 73

«Գրանադա» - «Սելտա»՝ 1:1

Ռոբերտ Իբանյես, 3 - Տեո Բոնգոնդա, 90+3

Հեռացում՝ Ժեյսոն Մուրիլյո («Գրանադա), 42, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News