20:41  ,  6 ապրիլի, 2015

ԱՄՆ-ի առաջնություն. Վ. Հակոբյանի, Ս. Սեւյանի եւ Տ. Աբրահամյանի արդյունքները (ֆոտո)

Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 5-րդ տուրում Վարուժան Հակոբյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Ալեքսանդր Օնիշչուկի հետ, Սամուել Սեւյանը սեւերով միավորը կիսել է Սամուել Շենքլանդի հետ: Հակոբյանն ու Սեւյանը վաստակել են 2.5-ական միավոր եւ Օնիշչուկի հետ բաժանում են 6-8-րդ տեղերը: Առաջատարը Հիկարու Նակամուրան է՝ 4 միավոր: Կես միավոր է հետ Ուեսլի Սոն, Գատա Կամսկին, Ռեյ Ռոբսոնը եւ Քայդեն Թրոֆը վաստակել են 3-ական միավոր:

Կանանց առաջնության 5-րդ տուրում Տաթեւ Աբրահամյանը սեւերով ոչ ոքի է խաղացել Կատերինա Նեմկովայի հետ, որը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աբրահամյանն ունի 2.5 միավոր եւ կիսում է 6-7-րդ տեղերը:

Ֆոտո՝ uschesschamps

Վարուժան Հակոբյան

Սամուել Սեւյան

Տաթեւ Աբրահամյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով