20:41 6 ապրիլի, 2015Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 5-րդ տուրում Վարուժան Հակոբյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Ալեքսանդր Օնիշչուկի հետ, Սամուել Սեւյանը սեւերով միավորը կիսել է Սամուել Շենքլանդի հետ: Հակոբյանն ու Սեւյանը վաստակել են 2.5-ական միավոր եւ Օնիշչուկի հետ բաժանում են 6-8-րդ տեղերը: Առաջատարը Հիկարու Նակամուրան է՝ 4 միավոր: Կես միավոր է հետ Ուեսլի Սոն, Գատա Կամսկին, Ռեյ Ռոբսոնը եւ Քայդեն Թրոֆը վաստակել են 3-ական միավոր:
Կանանց առաջնության 5-րդ տուրում Տաթեւ Աբրահամյանը սեւերով ոչ ոքի է խաղացել Կատերինա Նեմկովայի հետ, որը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աբրահամյանն ունի 2.5 միավոր եւ կիսում է 6-7-րդ տեղերը:
Ֆոտո՝ uschesschamps

Վարուժան Հակոբյան

Սամուել Սեւյան

Տաթեւ Աբրահամյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.