20:47  ,  2 ապրիլի, 2015

ՀՍՖ. Աբասովի արարքը քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսեւորում է

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայից պահանջելով սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի երրորդ մրցանակակիր Բախտիյար Աբասովի արարքի վերաբերյալ պաշտոնական գնահատական եւ ներողություն, հաղորդում է ՀՍՖ կայքը:

«Հաշվի առնելով ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբասովի՝ աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգեւատրման արարողության ընթացքում, ՀՀ օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունը ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից որեւէ կերպ չդատապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացնելու եւ մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի եւ ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու եւ «հայկական հերթական սուտ» որակելու փորձերը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նշված մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլեւ՝ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսեւորում, ինչն անընդունելի է ոչ միայն մեր, այլեւ միջազգային մարզական հանրության կողմից, ուստի պահանջում ենք ոչ միայն սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մարզիկի հանդեպ խիստ պատժի անհապաղ կիրառում, այլեւ՝ Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը՝ կատարվածին գնահատական տալու եւ ներողություն խնդրելու մասին»,- ասվում է ՀՍՖ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած մրցաշարում Աբասովը կքանստել էր ոսկե մեդալակիր Աշտո Դանիելյանի պատվին հնչած Հայաստանի օրհներգի ժամանակ: Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ Աբասովը զրկվել է բրոնզե մեդալից եւ կորակազրկվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով