18:14  ,  2 ապրիլի, 2015

ԱՄՆ-ի առաջնություն. Վ. Հակոբյանը հաղթեց Ս. Սեւյանին

Շախմատի ԱՄՆ-ի առաջնության մեկնարկային տուրում երկու հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանի եւ Սամուել Սեւյանի դիմակայությունն ավարտվել է սպիտակ ֆիգուրներով հանդես եկած Հակոբյանի հաղթանակով:

Հակոբյանը Հիկարու Նակամուրայի, Ուսելի Սոյի, Ռեյ Ռոբսոնի հետ բաժանում է 1-4-րդ տեղերը:

Երկրորդ տուրում Հակոբյանը սեւերով կմրցի Նակամուրայի, Սեւյանը սպիտակներով՝ Գատա Կամսկու հետ:

Կանանց ԱՄՆ-ի առաջնության մեկնարկային տուրում Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով պարտվել է Էնի Վանգին: Երկրորդ տուրում շայ շախմատիստուհու մրցակիցը կլինի Ալիսա Մելեխինան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով