18:14 2 ապրիլի, 2015Շախմատի ԱՄՆ-ի առաջնության մեկնարկային տուրում երկու հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանի եւ Սամուել Սեւյանի դիմակայությունն ավարտվել է սպիտակ ֆիգուրներով հանդես եկած Հակոբյանի հաղթանակով:
Հակոբյանը Հիկարու Նակամուրայի, Ուսելի Սոյի, Ռեյ Ռոբսոնի հետ բաժանում է 1-4-րդ տեղերը:
Երկրորդ տուրում Հակոբյանը սեւերով կմրցի Նակամուրայի, Սեւյանը սպիտակներով՝ Գատա Կամսկու հետ:
Կանանց ԱՄՆ-ի առաջնության մեկնարկային տուրում Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով պարտվել է Էնի Վանգին: Երկրորդ տուրում շայ շախմատիստուհու մրցակիցը կլինի Ալիսա Մելեխինան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.