16:59  +04,  9 հունիսի, 2012

Թեժ պայքար Երեւանյան լճում

Հայաստանի կանոեի եւ թիավարության առաջնությունն ամենամյա է, բայց դրանով մեր արդյունքները չեն բարձրանում, որովհետեւ մարզվելու պայմաններ չունենք: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զույցում ասաց Հայաստանի  կանոեի եւ թիավարության ֆեդերացիայի նախագահ Հրաչիկ Խուդոյանը:

Այսօր, հունիսի 9-ին Երեւանյան լճում  մեկնարկեց կանոեի եւ թիավարության Հայաստանի առաջնությունը:

Մասնակցում է 70 մարզիկ Երեւանից, Հրազդանից, Սեւանից եւ Արմավիրից: Երեւանից մասնակցում է երկու թիմ, Հրազդան քաղաքից՝ երեք թիմ, Սեւանից՝ մեկ թիմ, իսկ Արմավիրի շրջանից Ապագա գյուղից՝ մի քանի մարզիկ:

Առաջնությունն ընթանում էր մի քանի մրցաձեւում՝ մեկտեղանոց, երկտեղանոց եւ չորստեղանոց  բայդարկաներով, մեկտեղանոց եւ երկտեղանոց կանոեներով:  Մրցատարածությունները երկուսն են՝ 1000 եւ 200 մետր: 

Մեկտեղանոց բայդարկայով 1000 մետր մրցատարածությունում առաջին եւ երկրորդ տեղերը գրավեցին Երեւանի մարզադպրոցի սաներ Վլադիկ Ալավերդյանը եւ Դավիթ Հարությունյանը, երրորդը «Սեւան»  մարզադպրոցի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանն է։

Երկտեղանոց կանոեով 1000 մետր մրցատարածությունում առաջին տեղը զբաղեցրին «Սեւան» մարզական ընկերության մարզիկները, երկրորդ տեղում՝ «Հրազդան» մարզական ընկերության ներկայացուցիչները, իսկ երրորդ տեղը գրավեցին Երեւանի մարզադպրոցի սաները:

Մեկտեղանոց կանոե մրցաձեւում 1000 մետր տարածությունը առաջինը հաղթահարեց Սեւանի մարզադպրոցի ներկայացուցիչ Հայկ Առաքելյանը։

Առաջնության հաղթողների համար ֆեդերացիան նախատեսել է պատվոգրեր, ինչպես նաեւ դրամական պարգեւներ: Առաջին տեղին 10000 դրամ, երկորդ տեղին 5000 եւ երրորդ տեղի համար 3000 դրամ: Բացի դրանից բոլոր մարզիկներին տրվում է սննդի գումար երկու օրերի համար, յուրաքանչյուրին 2500 դրամի չափով:

Մյուս մրցաձեւերում հայ թիավարողները կշարունակեն պայքարել հունիսի 10-ին:
Հայաստանի առաջնությունից հետո թիավարները կպատրաստվեն հունիսի 20-ին Խորվաթիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ