Ես հայերից ներողություն չեմ խնդրել, սուտ են հայ պաշտոնյաների բոլոր խոսակցությունները, թե մրցաշարից հետո ներողություն եմ խնդրել, ասել է ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբասովը, հաղորդում է azerisport-ը:
Մոսկվայում կայացած աշխարհի գավաթի մրցաշարի պարգեւատրության ժամանակ Աբասովը կքանստել էր Հայաստանի հիմնի ժամանակ: Այն հնչել էր արցախցի Աշոտ Դանիելյանի հաղթանակի պատվին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լյովա Հայրապետյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Աբասովն ու Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչը մոտեցել եւ ներողություն են խնդրել այդ արարքի համար: Հայկական կողմը բողոք չի ներկայացրել մրցաշարի կազմակերպիչներին կամ մարզաձեւի միջազգային ֆեդերացիային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում