23:10  ,  25 մարտի, 2015

Իսպանիայի Գավաթի եզրափակիչը՝ «Կամպ Նոու» ստադիոնում

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում, հաղորդում է «Բարսելոնայի» թվիթերյան էջը: Որոշումն ընդունել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել էր տրամադրել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնը: Քննարկվում էին նաեւ Բիլբաոյի, Սեւիլիայի եւ Վալենսիայի ստադիոնների տարբերակները: Ընտրությունը կատարվել է քվեարկությամբ:

Գավաթը կվիճարկեն «Բարսելոնան» եւ Բիլբաոյի «Աթլետիկը»: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 30-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով