23:10 25 մարտի, 2015Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում, հաղորդում է «Բարսելոնայի» թվիթերյան էջը: Որոշումն ընդունել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Մադրիդի «Ռեալը» հրաժարվել էր տրամադրել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնը: Քննարկվում էին նաեւ Բիլբաոյի, Սեւիլիայի եւ Վալենսիայի ստադիոնների տարբերակները: Ընտրությունը կատարվել է քվեարկությամբ:
Գավաթը կվիճարկեն «Բարսելոնան» եւ Բիլբաոյի «Աթլետիկը»: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 30-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.