Ծանրամարտի Բուլղարիայի հավաքականը դոպինգ օգտագործելու համար որակազրկվել է ամբողջ կազմով: Հավաքականի 11 մարզիկների արյան մեջ էլ հայտնաբերվել է արգելված ստանոզոլ դեղամիջոց, հաղորդում է championat-ը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Իվանովը հայտարարել է, որ ստանոզոլը կարող էր մարզիկների օրգանիզմում հայտնվել մարզական սննդի միջոցով, սակայն մարզական սննդի արտադրողները հերքել են իրենց առնչությունը:
Դոպինգ թեստը տապալած բոլոր մարզիկներին սպառնում է չորս տարվա որակազրկում, մարզիչը կարող է երկու տարով հեռացվել մարզական գործունեությունից, իսկ Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիան տուգանվել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի