Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներկա է եղել «Բարսելոնայի» եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին, որում կատալոնական ակումբը հաղթեց նվազագույն հաշվով:
2012-ին «Բարսելոնայից» հեռանալուց հետո իսպանացի մասնագետն առաջին անգամ եղավ «Կամպ Նոու» ստադիոնում: Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012-ը՝ նվաճելով բոլոր հնարավոր տիտղոսները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում