01:36  ,  19 մարտի, 2015

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» դարձյալ ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից»

Կատալոնական «Բարսելոնան» դուրս եկավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ երկրորդ տարին անընդմեջ պայքարից դուրս թողնելով անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:

Անգլիայում կատալոնացիները հաղթել էին 2:1 հաշվով, իսկ Բարսելոնայում կայացած պատասխան խաղում տանտերերն առավելության հասան նվազագույն հաշվով: Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, ով աչքի ընկավ Լիոնել Մեսիի գեղեցիկ փոխանցումից հետո: Վերջնամասում Անգլիայի չեմպիոնը կարող էր խուսափել պարտությունից, սակայն արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն 78-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոցից:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Մյունխենի «Բավարիան» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան, ով «Բարսելոնայից» հեռանալուց հետո առաջին անգամ էր ժամանել «Նոու Կամպ» ստադիոն:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանության արդյունքում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 2:1) 

Իվան Ռակիտիչ, 31

Չիրացված 11 մետրանոց՝ Սերխիո Ագուերո, 78 («Մանչեսթեր Սիթի»)

«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Դանի Ալվես (Ադրիանո, 90+1), Խերարդ Պիկե, Ժերեմի Մաթյե, Խորդի Ալբա, Խավյեր Մասկերանո, Անդրես Ինյեստա, Իվան Ռակիտիչ (Ռաֆինյա, 84), Նեյմար, Լիոնել Մեսի, Լուիս Սուարես:

«Մանչեսթեր Սիթի». Ջո Հարթ, Բակարի Սանյա, Վենսան Կոմպանի, Մարտին Դեմիչելիս, Ալեքսանդր Կոլարով, Ֆերնանդինյո, Յայա Տուրե (Ուիլֆրիդ Բոնի, 72), Ջեյմս Միլներ (Ֆրենկ Լեմպարդ, 87), Դավիդ Սիլվա, Սամիր Նասրի (Խեսուս Նավաս, 46), Սերխիո Ագուերո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում