20:11  ,  17 մարտի, 2015

Միխայել Շումախերը՝ Ֆորմուլա-1-ի ամենահարուստ ավտոարշավորդ

Wealth-X ընկերությունը ուսումնասիրել է Ֆորմուլա-1-ի պատմության ընթացքում ավտոարշավորդների եկամուտները եւ կազմել է առաջատարների տասնյակը, հաղորդում է Championat-ը։ Ամենահարուստը Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերն է, որի ընդհանուր եկամուտը եղել է 780 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում Ֆերնանդո Ալոնսոն է՝ 220 միլիոն դոլար, եռյակը եզրափակում է Կիմի Ռայկոնենը՝ 180 միլիոն դոլար։

1. Միխայել Շումախեր՝ 780 միլիոն դոլար 
2. Ֆերնանդո Ալոնսո՝ 220 միլիոն
3. Կիմի Ռայկոնեն՝ 180 միլիոն
4. Էդի Իրվայն՝ 180 միլիոն
5. Լյուիս Հեմիլթոն՝ 110 միլիոն
6. Ջենսոն Բատոն՝ 100 միլիոն
7. Ալեն Պրոստ՝ 70 միլիոն
8. Դեւիդ Կուլտհարդ՝ 70 միլիոն
9. Սեբաստիան Ֆետել՝ 45 միլիոն
10. Նիկո Ռոսբերգ՝ 30 միլիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում