Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մարտի 18-ին՝ ժամը 13:00-ին, կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցեն 100-ից ավելի մարզիկներ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Հայաստանի առաջնությունում մեդալներ կվիճարկվեն տասը քաշային կարգերում՝ 49 կգ, 52 կգ, 56 կգ, 60 կգ, 64 կգ, 69 կգ, 75 կգ, 81 կգ, 91 կգ եւ + 91 կգ:
Ըստ առաջնության արդյունքների՝ կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի առաջիկա մրցաշարերին:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի