16:08  ,  13 մարտի, 2015

Blick. Օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաեւան որդի է ունեցել

Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաեւան որդի է ունեցել, հաղորդում է շվեյցարական Blick-ը: Ծննդաբերությունը տեղի է ունեցել Շվեյցարիայում: Մի քանի օր առաջ Կաբաեւան գրանցվել էր Իտալիային սահմանակից Տիչինո կանտոնի Լուգանո քաղաքում գտնվող Սուրբ Աննայի հիվանդանոցում: Ամրագրվել էր երկու համար, որոնից մեկում պահակախումբն է: Պարբերականը նշում է, որ երեխայի հայրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է:

31-ամյա Կաբաեւան օլիմպիական չեմպիոնի եւ բրոնզե մեդալակրի տիղտոսներից բացի, ունի աշխարհի բացարձակ չեմպիոնի երկու ոսկե մեդալ: 2014թ. սեպտեմբերին նա հրաժարվել էր ՌԴ Պետդումայի պատգամավորի մանդատից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում