16:08 13 մարտի, 2015Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաեւան որդի է ունեցել, հաղորդում է շվեյցարական Blick-ը: Ծննդաբերությունը տեղի է ունեցել Շվեյցարիայում: Մի քանի օր առաջ Կաբաեւան գրանցվել էր Իտալիային սահմանակից Տիչինո կանտոնի Լուգանո քաղաքում գտնվող Սուրբ Աննայի հիվանդանոցում: Ամրագրվել էր երկու համար, որոնից մեկում պահակախումբն է: Պարբերականը նշում է, որ երեխայի հայրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է:
31-ամյա Կաբաեւան օլիմպիական չեմպիոնի եւ բրոնզե մեդալակրի տիղտոսներից բացի, ունի աշխարհի բացարձակ չեմպիոնի երկու ոսկե մեդալ: 2014թ. սեպտեմբերին նա հրաժարվել էր ՌԴ Պետդումայի պատգամավորի մանդատից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.