18:50  ,  8 մարտի, 2015

Դավիդ Յուրչենկոն 3 գոլ բաց թողեց «Դինամոյից»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում «Դինամոն» Մոսկվայում 3:1 հաշվով հաղթեց Բաշկիրիայի «Ուֆային», որի դարպասը պաշտպանում էր 28-ամյա Դավիդ Յուրչենկոն:

Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» փոխարինողների թվում էր, իսկ Դենիս Թումասյանը վնասվածքի պատճառով չէր հայտավորվել «Ուֆայի» կազմում:

Դինամոյականները 35 միավորով վերադարձան երրորդ տեղ: «Ուֆան» 18 միավորով 11-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Դինամո» - «Ուֆա»՝ 3:1

Ալեքսեյ Իոնով, 10, Մաթյե Վալբուենա, Կեւին Կուրանի, 72 – Մարսինյո, 29 (11մ.)

«Ռոստով» - «Լոկոմոտիվ»՝ 0:1

Պետար Սկուլետիչ, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում