Հոլանդիայում ընթացող հրաձգության Եվորպայի առաջնության վազող թիրախ, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (20+20 կրակոց) Լիլիթ Մկրտչյանը եզրափակիչում 6:4 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի Վերոնիկա Մայորի նկատմամբ եւ նվաճել ոսկե մեդալը: Լիլիթ Մկրտչյանը Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը:
Հայաստանի հավաքականի մյուս մարզիկները գրանցել են հետեւյալ արդյունքները. վազող թիրախ, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (30+30 կրակոց)16 մրցակցից Շանթ Սարգսյանը 552 միավորով գրավել է 5-րդ տեղը եւ չի անցել կիսաեզրափակիչ փուլ, Ռազմիկ Մինասյանը 527 միավորով գրավել է 13-րդ տեղը, նրան հաջորդել է 524 միավոր խոցած՝ Արթուր Պետրոսյանը: Թիմային պայքարում տղաների եռյակը գրավել է 4-րդ տեղը, հաղորդում է են ՀՁՖ-ից:
Օդամղիչ հրացան, 10մ, կանաց պայքարում (40 կրակոց) 71 մասնակցից Իրինա Լաուերը (Աղաջանյան) 405,6 միավորով գրավել է 63-րդ տեղը: Օդամղիչ ատրճանակ, 10մ, տղամարդկանց պայքարում (60 կրակոց) 57 մրցակցից Նորայր Առաքելյանը 573 միավորով գրավել է 24-րդ տեղը:
Մարտի 7-ին կմրցեն Հարչիկ Բաբայանն ու Քրիստիան Լաուերը օդամղիչ հրացան ,10մ, 60 կրակոց վարժությունում, եւ այդպիսով հայ մարզիկները կավարտեն մրցելույթները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի