21:51  ,  20 փետրվարի, 2015

Դյուսելդորֆ. Հայաստանն առաջին օրը մեդալ չնվաճեց

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մեկնարկած ձյուդոյի Գրան պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առաջին օրը տատամի դուրս եկան 60 կգ քաշայիններ Հովհաննես Դավթյանն ու Գրիգոր Իվանյանը, 66 կգ քաշայիններ Դավիթ Ղազարյանն ու Արսեն Ղազարյանը եւ 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը։ Նրանք պայքարից դուրս մնացին արդեն նախնական փուլում եւ չունեցան մեդալի համար պայքարելու հնարավորություն։

73 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Դավիթ Նիկողոսյանը, 81-ում՝ Անդրանիկ Չափարյանը, 100-ում՝ Միխայիլ Մինչինը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում