00:20  ,  15 փետրվարի, 2015

Յուրա Մովսիսյանը ստացել է «Սպարտակի»՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (ֆոտո)

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ստացել է Մոսկվայի «Սպարտակի»՝ 2013/2014թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: 27-ամյա ֆուտբոլիստը նման պատվի է արժանացել «Սպարտակի» երկրպագուների պաշտոնական կայքի վարկածով:

Ռուսաստանի նախորդ առաջնությունում Մովսիսյանը մասնակցել էր 27 խաղի եւ դարձել էր 16 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Այս օրերին նա «Սպարտակի» հետ հավաքի է մասնակցում Թուրքիայում: 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news