16:42  ,  5 հունիսի, 2012

ՊՍԺ-ն 40 միլիոն է առաջարկել Իբրահիմովիչի համար

Ֆրանսիայի փոխչեմպիոն ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրվել իտալական «Միլանի» եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով։

La Gazzetta dello Sport-ը գրում է, որ 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար ֆրանսիական ակումբը պատրաստ է վճարել 40 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն երեք տարվա պայմանագիր կառաջարկի Իբրահիմովիչին՝ տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով