Հանդբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը 5-րդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Քաթարում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչում ֆրանսիացիները մրցել են կազմակերպիչ երկրի թիմի հետ եւ հաղթել են 25:22 հաշվով:
Տիտղոսի շնորհիվ Ֆրանսիան ստացավ նաեւ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ֆրանսիան նախորդ երկու Օլիմպիական խաղերի չեմպիոնն է: Քաթարի թիմը պատմության մեջ առաջին անգամ հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ:
Բրոնզե մեդալները նվաճեց Լեհաստանի հավաքականը, որը 29:28 հաշվով հաղթեց Իսպանիային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի