00:12 2 փետրվարի, 2015Հանդբոլի տղամարդկանց Ֆրանսիայի հավաքականը 5-րդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Քաթարում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչում ֆրանսիացիները մրցել են կազմակերպիչ երկրի թիմի հետ եւ հաղթել են 25:22 հաշվով:
Տիտղոսի շնորհիվ Ֆրանսիան ստացավ նաեւ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ֆրանսիան նախորդ երկու Օլիմպիական խաղերի չեմպիոնն է: Քաթարի թիմը պատմության մեջ առաջին անգամ հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ:
Բրոնզե մեդալները նվաճեց Լեհաստանի հավաքականը, որը 29:28 հաշվով հաղթեց Իսպանիային:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.