23:11  ,  30 հունվարի, 2015

Սերենա Ուիլյամսը եզրափակիչից առաջ մրսածություն ունի

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ հանդիպմանը պատրաստվող աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը մրսածություն ունի: Ամերիկացի թենիսիստուհին չի կարողացել ավարտին հասցնել մարզումը:

«Առավոտյան մարզումն անհաջող ստացվեց: Ես այնքան էլ լավ չէի զգում ինձ: Ես ամբողջ շաբաթ տառապում եմ մրսածությունից, սակայն առաջընթաց կար: Բայց այսօր առավոտյան դարձյալ ինձ վատ զգացի»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Հունվարի 31-ին կայանալիք եզրափակիչում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, ռուսաստանցի Մարիա Շարապովան: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 12:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս