15:59  ,  4 հունիսի, 2012

Ռազմիկ Տոնոյանն ու Գեւորգ Գեւորգյանը` ձյուդոյի Ուկրաինայի գավաթի հաղթողներ

Սումայում ավարտված ձյուդոյի «Ուկրաինայի Բաց Գավաթ» մրցաշարում Ռազմիկ Տոնոյանը (+100) եւ Գեւորգ Գեւորգյանը իրենց քաշային կարգերում հաղթող են դարձել: Ընդ որում, Տոնոյանը երկրորդ անգամ անընդմեջ է դառնում Ուկրաինայի Գավաթի հաղթող, բայց այս անգամ նա պայքարում էր ծանրքաշայինների կարգում: Ուկրաինան ներկայացնող Ռազմիկ Տոնոյանը տարբեր կարգի մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր է, հաղորդում է analitika.at.ua-ը:

Նշենք, որ Ռազմիկ Տոնոյանը 2010թ. երրորդ տեղն է զբաղեցրել Սարաեւոյում (Բոսնիա եւ Հերցեգովինա) կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում` մինչեւ 100 կգ քաշային կարգում հաղթելով ադրբեջանցի Էլմար Ղասիմովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում