00:48  ,  17 հունվարի, 2015

Դեւիդ Մոյեսը որակազրկվել է

«Ռեալ Սոսյեդադի» շոտլանդացի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը որակազրկվել է Իսպանիայի գավաթի խաղարկության երկու խաղով, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում շոտլանդացին հեռացվել էր մրցավարի գործողություններից դժգոհելու պատճառով:

Մոյեսի թիմը դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ նա այդ պատիժը կկրի հաջորդ մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում