Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը դիմել է Արքայական ակումբի երկրպագուներին՝ կոչ անելով Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում աջակցել թիմին: «Ռեալը» կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ խաղին: Թիմն ունի լավ տրամադրվածություն: Մենք պետք է պաշտպանենք տիտղոսը: Ցավոք, վնասվածքը թույլ չի տա ինձ խաղալ: Ես կլինեմ ձեզնից մեկը: Եկեք անենք դա»,- Թվիթերում գրել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Աթլետիկոն» առավելության է հասել 2:0 հաշվով: «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի