02:21  ,  6 հունվարի, 2015

Անգլիայի Գավաթ. Ջերարդի դուբլը հաղթանակ պարգեւեց «Լիվերպուլին»

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Ուիմբլդոնին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Բրենդան Ռոջերսի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի 34-ամյա կիսապաշտպան Ստիվեն Ջերարդը, ով ամռանը հեռանալու է ակումբից:

1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» կմրցի «Բոլթոնի» հետ: Հանդիպումը կկայանա հունվարի 24-ին Լիվերպուլում:

Անգլիայի Գավաթ, 1/32-րդ եզրափակիչ 

«Ուիմբլդոն» - «Լիվերպուլ»՝ 1:2

Ադեբայո Ակինֆենվա, 36 – Ստիվեն Ջերարդ, 12, 62

«Բյորնլի» - «Տոտենհեմ»՝ 1:1

Սեմ Վոկուս, 73 – Նասեր Շադլի, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս