22:17  ,  23 դեկտեմբերի, 2014

Արթուր Աբրահամը նախապատրաստվում է Սմիթի հետ մենամարտին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը  նախապատրաստվում է բրիտանացի Փոլ Սմիթի դեմ ռեւանշ մենամարտին:

«Մարզում, մարզում, մարզում փետրվարին Բեռլինում կայանալիք մենամարտի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամը:

Հիշեցնենք, որ Սմիթի եւ Աբրահամի միջեւ մենամարտը տեղի կունենա 2015-ի փետրվարի 21-ին Բեռլինում: Հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը պետք է լիներ Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ զույգի հաղթողը, սակայն այդ մենամարտը նոյեմբերի 7-ին ավարտվել էր ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում