09:50  ,  22 դեկտեմբերի, 2014

103-ամյա գոլֆիստը ռեկորդ է սահմանել

Ամերիկացի Գուս Անդրեոնեն ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ի Սարասոտա քաղաքում անցկացված գոլֆի սիրողական մրցաշարում:

14-րդ փոսում 103-ամյա գոլֆիստն առաջին փորձից գնդակը գցել է անցքը՝ դառնալով ամենատարեց դիպուկ հարվածի հեղինակը: Նախորդ ռեկորդը պատկանում էր Էլսի Մաքլինին, ով առաջին փորձից դիպուկ հարված էր կատարել 2007-ին:

Գուս Անդրեոնեի համար դա եղել է 7-րդ դիպուկ հարվածն առաջին փորձից, իսկ առաջինը տեղի էր ունեցել 75 տարի առաջ:

«Ծրագրել եմ գոլֆ խաղալ այնքան, որքան կկարողանամ: Քանի դեռ կարողանում եմ շարժել գոլֆի մականը, կշարուանկեմ խաղալ»,- ասել է Անդրեոնեն, փոխանցում է Fox News-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում