12:15  ,  16 դեկտեմբերի, 2014

Երկու ֆուտբոլիստներ վերադարձել են «Արարատ», երկուսը՝ հեռացել

Վերջին օրերին փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես Երեւանի «Արարատի» կազմում, այնպես էլ` մարզչական շտաբում:

«Արարատի» կայքը հայտնում է, որ թիմ են վերադարձել պաշտպաններ Գորիկ Խաչատրյանը ու Վահե Մարտիրոսյանն, ովքեր արդեն պայմանագրեր են ստորագրել ակումբի հետ: Երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերն Արմեն Դուրունցի եւ Ավետիս Ղազարյանի հետ:

Բացի այդ, «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի ավագ մարզիչ Վահե Յաղմուրյանի հետ, ով նաեւ «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչն էր:

«Արարատի» ավագ մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը, իսկ երկրորդ թիմը կգլխավորի Գալուստ Պետրոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով